ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիտե՞ք՝ ինչո՞ւ են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին:
Որովհետև Ազգային ժողովում ումն էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն, միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար:
#Ցինիզմ»: