ԵՐԵՒԱՆ, 14 ՄԱՅԻՍ, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Վերջինս հոսպիտալացվել է։ Այս պահին ինքնամեկուսացման մեջ են գտնվում նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մյուս տեղակալները և նախարարության այն աշխատակիցները, որոնք շփվել է Քրիստինե Ղալեչյանի հետ։
24News-ը փորձեց պարզաբանում ստանալ տարածքային կառավարման նախարարությունից, որտեղից հորդորեցին դիմել առողջապահության նախարարություն։
Գերատեսչության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը։