ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի միջև տարաձայնությունների և վեճի վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
«Էս հարցից «Կիկոսի մահը» հիշեցի, այսինքն հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել և դրա հիման վրա կառուցվում են 2-րդ, 3-րդ վարկածները։ Պարզվում ա՝ շղթայի առաջին օղակը սուտ ա ուղղակի, հորինված սուտ, իսկ հետո ի՞նչ է տեղի ունենում», - նշեց Փաշինյանը և հավելեց, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այնուհետև խնդրեց հնչեցված հարցը հանել։