ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
«Europe Shine a Light» համերգի ուղիղ հեռարձակման ժամանակ, որը տեղի է ունեցել «Եվրատեսիլ»-ի փոխարեն՝ 2020 թվականի մայիսին, տորոշվել է, որ «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը 2021 թվականին կանցկացվի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը նախատեսվում էր անցկացնել Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում մայիսի 12-16-ը, սակայն մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշեց չեղարկել միջոցառումը:
Ըստ «Եվրատեսիլի» կանոնների՝ 2021-ին կարող են մրցույթին մասնակցել ինչպես 2020-ի մասնակիցները, այդպես էլ նոր կատարողներ, որոշողը մրցույթին մասնակցող երկիրն է, սակայն 2020-ին ներկայացված երգերն այլևս չեն կարող ներկայացվել: