ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Մայիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կամո Հ.-ի վարած «Christler 300» մակնիշի 35 VC 710 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Ս.-ի վարած «Suzuki Vitara» մակնիշի 21 ՍԼ 862 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Suzuki»-ի ուղևոր, Եգենաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտակ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։