ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- ասված է հաղորդագրության մեջ: