ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում կրում է հայկական զարդանախշերով դիմակ և կից գրառում արել. «Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս և քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որևէ ախտանշան չունենք և մեզ լավ ենք զգում։
Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել, փաստորեն, ես վիրուսակիր էի և դրա մասին չգիտեի։ Աղոթում եմ, որ դիմակիս շնորհիվ կանխարգելած լինեմ վիրուսի տարածումը»։