ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ՀՀ ԶՈւ-ից կմասնակցի մեկ շարասյուն՝ 75 զինծառայողից բաղկացած։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Շարասյունն իր հետ կտանի ՀՀ դրոշը և Թամանյան դիվիզիայի եռակի շքանշանակիր մարտական դրոշը», - նշեց խոսնակը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։
Սոնա Գրիգորյան