ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել համավարակի կանոնները խախտած տնտեսվարողների մասին և կից տեսանյութ հրապարակել:
«Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ, մեր նպատակը համավարակի պայմաններում համակեցության կանոնների պահպանման նոր կուլտուրա ձևավորելն է:
Դրա համար կարող են կիրառվել նաև պատժիչ գործողություններ»,-գրել է Փաշինյանը։
Կառավարությունը նույն տեսանյութը հրապարակելիս տեղեկացրել է, որ 1 շաբաթում՝ 72 ժամով, կասեցվել է 5 ռեստորանների գործունեությունը հարսանեկան արարողություն կազմակերպելու պատճառով:
--0—LՄ