ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրուսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե ադրբեջանցիները Հայաստանում կորոնվիրուսով վարակված մոտ 3500 քաղաքացու տվյալ հանրայնացրել է:
«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ:
Հ․Գ․ Խնդրում եմ՝ ինձանից ցուցակները մի՛ խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ:
Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում է, որ մեյլ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի, կասի:
Հ․Հ․Հ․Գ․ Որքանով է հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։
Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից՝ բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,-գրել է մեդիափորձագետը։
--00--ԼՄ