ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 16-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ հունիսի 15-ի ժամը 19:00-ից մինչև հունիսի 16-ի ժամը 03:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 6 հասցեում գտնվող «Պրես Ստենդ» ՍՊԸ-ում տեղադրված և նշված ընկերությանը պատկանող «Թել-Սել» վճարային տերմինալի դուռը կոտրել են և փորձել գողություն կատարել:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել Սարի Թաղի բնակիչ, 27-ամյա Սամվել Հովհաննիսյանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա հայտնաբերվել է հանցագործության վայրի մոտ, իսկ «Պրես Ստենդ» ՍՊԸ -ն կրել է 20 հազար դրամի վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
--0—ՄՀ