ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: 24News-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այս պահին բողոքարկումն ենք նախապատրաստվում, որպեսզի Վճռաբեկ դատարան ներկայացնենք»,- նշեց Աբրահամյանը:
Վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակել:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ