ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 30-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ։ Բողոքն արդեն մուտքագրվել է Վճռաբեկ դատարան։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Քոչարյանին:
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ