ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24 News
Խաչատուրյան քույրերի քրեական գործը, որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով: Այս մասին ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուր:
«Եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը և քույրերի գործն ուղարկի դատարան, ապա այն կքննվի ԶԼՄ-ների և ունկնդիրների համար փակ ռեժիմով, քանի որ մեղադրող կողմը համապատասխան միջնորդություն կհարուցի այն պատճառով, որ նյութերում բազմիցս հիշատակվում Է դուստրերի նկատմամբ հոր անարգումների և բռնության մասին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
«Բայց մեղադրական եզրակացությունը հաստատված չԷ, այնպես որ գործը կարող Է վերադարձվել քննչական մարմիններ երկրորդ անգամ»,- հստակեցրել է աղբյուրը:
--0—ՄՀ