ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրվում է արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ։ --0—ՄՀ