ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»,- գրել է նա:
Լուսանկարներ՝ այստեղ։
--0--ԱՀ