ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Մոսկվայի Մարյինո շրջանում, ուրբաթ գիշերը ավելի քան 25 մարդ է ձերբակալվել ավազակային հարձակումների և խուլիգանությունների պատճառով։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում մի շարք կոնֆլիկտային բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Կոնֆլիկտներից մեկի ժամանակ մի տղամարդ մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է այն ավտոմեքենան, որում նա գտնվել է»,- նշել են գերատեսչությունում։
Աղբյուրը նաև հայտնել է, որ բացի այդ, ուրբաթ գիշերը միջադեպ է տեղի ունեցել սրճարաններից մեկում, որտեղ անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և անձնակազմին, դրամարկղից հափշտակել են գումար, վնասել գույքը, որից հետո փախել են դեպքի վայրից:
Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով։
--0--ԱՀ