ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հուլիսի 27-ին զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը Վանաձորից է, 29 տարեկան էր, նոր էր ամուսնացել:
Աշոտի Միքայելյանի ֆեյսբուքյան էջի լուսանկարները հասանելի են:
Ավելի վաղ զոհված զինծառայողի լուսանկարը հրապարակել էր Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և կից գրառում արել. Աշո՛տ ջան, ցավում եմ քո համար։ Աստված հոգիդ լուսավորի։ Փառք քեզ ու հիշատակ»,-գրել է նա։
--00—ԼՄ