ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց՝ ինչ հարցեր են քննարկվել խմբակցության այսօրվա նիստում:
Բաղդասարյանը նշեց՝ քննարկվել են հարցեր, որ վերաբերում են ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուներին:
«Տեսակետներ հնչեցրեցինք, փաստեր ներկայացրինք և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով քվեարկություն կկատարի՝ կողմ կամ դեմ: Պետք չէ ծայրահեղականացնել, ասել՝ եթե տվյալ թեկնածուն է՝ այսպես կլինի, ոչ մի ծայրահեղ բան չեմ տեսնում: Պետք է սահմանենք չափանիշները»,- նշեց նա:
---00--ԱԹ