ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։
Նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին 8 տարի վեց ամիս ժամկետով։ Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել, Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով ։ Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով։
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից։
--00—ՄՀ