ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած 2 քաղաքացու վրաերթի փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմանում, Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Կ.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչ 6-ամյա Ալեն Գ.-ին և 60-ամյա Էլմիրա Դ.-ին:
Վրաերթի ենթարկվածներից Ալեն Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Էլմիրա Դ.-ն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Աղբյուրը նաև հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են:
--00—ԼՄ