ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։
ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
--00--ԱՀ