ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանը:
«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման դեպքի մասով: Ամո՛թ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը: Ամո՛թ նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,-գրել է Վալերի Բուայեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը:
--00—ԼՄ