ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Այսօր մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը, որն իրականացվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշման շրջանակներում:
Քաղաքացիական պաշտպանության գնահատումն ընթանալու է 8 ուղղություններում.
- ՔՊ կազմավորումների պատրաստվածություն։
- Բժշկական պաշտպանություն։
- Ճառագայթային և քիմիական պաշտպանություն։
- Քաղաքացիական պաշտպանության պատրաստության բերման միջոցառումների կատարում։
- Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր։
- Ինժեներական պաշտպանություն։
- Քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում։
- Տարհանման միջոցների կազմակերպում:
Նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումներ անցկացնել Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի 7 համայնքապետարաններում, առողջապահական 4 հաստատություններում և հացի 2 գործարաններում:
Գնահատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ընդհանուր վարժանքով:
Ամփոփելով անդրանիկ նիստի աշխատանքները՝ հույս հայտնեցի, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն այն բացթողումներն ու թերությունները, առաջնահերթ անելիքները և կուտակված խնդիրները, որոնք կարձանագրվեն քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում, որոնց հիման վրա էլ կկազմվի ու կհաստատվի թերությունների վերացման և աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման պլան-ժամանակացույցը»:
--00--ԱԹ