ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ապա հավելել, որ երկուսն էլ եղել են բարձր որակավորման մասնագետներ:
«Ունեցել ենք նաև 3 վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան»,- ասել է Սուրեն Թովմասյանը։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել, այլ պատճառով մահերի թիվը ևս 4 է։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 47887, որից բուժվել է 43026, մահացել՝ 942։
--00—ԼՄ