ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 24-ին ներկայիս Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մարմարաէրեղլիսիի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16։38-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18․87 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մարմարա ծովի ափամերձ շրջաններում, մասնավորապես Ստամբուլում՝ նույն ուժգնությամբ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
--00—ՄՀ