ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Այդ մասին հայտնում է ԱՆ-ն:
Տարհանումն իրականացվում է թե՛ շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով:
--00—ԼՄ