ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Նշենք, որ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը: Ավելի ուշ ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել նոր փաստեր ադրբեջանական գործողությունների վերաբերյալ:
--00--ԱԹ