ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ կառավարությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակել է տեղեկացնել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտմամբ, Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին ակնհայտ միտումնավոր թիրախավորելու և լայնածավալ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, դրանց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար։
--00--ԱԹ