ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։
Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում՝ դրանից բխող բազմաթիվ ռիսկերով ու հնարավորություններով մեզ համար։ Պիտի օգտվենք։ Ու հաղթենք»,- գրել է նա։
--00--ԱՀ