ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:
«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից:
--00--ԱՀ