ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևը մեծ հույսեր է արթնացրել սեփական հանրության ներսում՝ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Օրերս Բաքվից հրապարակված ռեպորտաժներից մեկում ակնհայտ էր, որ Ադրբեջանի ներսում որևէ իրական պատկերացում չունեն ընթացող ռազմական գործողությունների մասին։ Չեն հասկանում, թե ինչու է միջազգային մամուլը և միջազգային հանրությունը խոսում վարձկան ահաբեկիչների առկայության վերաբերյալ։
Ավելին, տեղեկատվական բլոկադայի պայմաններում իրենք՝ ադրբեջանցիներն են խոստովանում, որ տեղեկատվության համար հայկական լրատվամիջոցներին և պաշտոնական հրապարակումներին են հետևում։ Բայց ինչպես մերոնք զգետնում են բոլոր վնասատու «թռչուններին», այնպես էլ կզգետնեն Ալիևի կողմից ադրբեջանական հանրության ներսում առաջացած անհիմն սպասումները։ Մշտապես պարտվող և ձախողված ադրբեջանական բանակի այս հերթական, ջախջախիչ պարտությունից Ալիևն ու իր հանրությանը դեռ երկար տարիներ ուշքի չեն գալու։
#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ»:
--00--ԱԹ