ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին հղած ուղերձի ժամանակ հայտարարել է, որ, հայկական կողմի ունեցած տեղեկությունների համաձայն, թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ների տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները:
«Նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել՝ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
--00—ԼՄ