ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիան շարունակում է իր վտանգավոր ապակայունացնող խաղը Հարավային Կովկասում: Չավուշօղլուի՝ Բաքվում հնչեցրած թեզերը դրա վառ ապացույցն են: Նա, ըստ էության, հստակ հրահրում է Ադրբեջանի նախագահին շարունակել ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ և դեմ է արտահայտվում հրադադարին:
Իր խոսքում, Չավուշօղլուն, մասնավորապես նշել է. «Հիմա աշխարհը ասում է՝ հրադադար, հրադադար: Հրադադար լինի, որ ի՞նչ լինի, մինչև հիմա, որ եղել է, ի՞նչ արդյունք է տվել՞: Որ 30 տարի հրադադար էր, ոչ մի արդյունք ձեռք չի բերվել»: Սա հստակ կոչ է Բաքվի նախագահին շարունակել խաղաղ բնակչության բնաջնջման այս անհեթեթ փորձը, որն ամբողջությամբ անհաջողությամբ է մատնվել և մատնվելու մեր քաջարի զինվորների դիմակայության շնորհիվ:
Նման խորհրդատուի պարագայում Ադրբեջանի նախագահը կործանման է տանելու ոչ միայն իրեն, այլ ամբողջ երկիրը և երազելու է հրադադարի կնքման մասին: Դե իսկ մենք պետք է միասին էլ ավելի ուժեղ լինենք ու հաստատ»:
--00--ԱԹ