ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Коммерсантъ-ի թղթակից, ռուս լրագրող Ալեքսանդր Չորնիխը փորձել է ԼՂ մայրաքաղաքում փնտրել խաղաղ կյանքին վերադառնալու՝ արցախցիների փորձերը:
Ըստ թղթակցի՝ երկուշաբթի Ստեփանակերտը բավականին խաղաղ է եղել: Մարդիկ զբոսնում են, բացվել են մի քանի մթերային խանութներ և նույնիսկ սրճարաններ, սակայն բջջային կապ դեռ չկա: Թղթակիցը նկատում է, որ այն կա՛մ դեռ չեն վերանորոգել, կա՛մ չեն միացնում՝ ռազմական նկատառումներից ելնելով:
Коммерсантъ-ի թղթակիցը ստուգել է իրավիճակը նաև Շուշիում, որտեղ այցելել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
«Մուտքի մոտ թավջութակով կանգնած է բարձրահասակ երիտասարդ, նրա հետ է հայկական հեռուստաընկերության նկարահանող խումբը: Բելգիայում բնակվող երաժիշտ Սևակ Ավանեսյանը Արցախ է եկել խաղաղության առաքելությամբ՝ նվագել Շուշիի տաճարում»,-գրում է թղթակիցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:
--00—ԼՄ