ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 83 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները.
83 ձայնով ընդունվեց նաև կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ այս նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, ինչից հետո հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և դրանց վերաբերյալ կներկայացնեն իրենց եզրակացությունները:
--00—ԼՄ