ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 24News
Նախորդ շաբաթ սոցկայքերում տեսագրություններ հայտնվեցին, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:
BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություն, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:
Սոցցանցերում տարածված տեսանյութերից մեկում երևում է՝ ենթադրաբար ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:
BBC-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսանյութը հրապարակվել է տելեգրամյան ռուսալեզու ադբեջանամետ ալիքում հոկտեմբերի 15-ին։
Առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանցի զինվորականները գերեվարում հայրին՝ Բենիկ Հակոբյանին և Յուրի Ադամյանին։
Տղամարդու ձայնը ռուսերենով (ուժեղ ակցենտով) ասում է գերիներին ձեռքերը վեր բարձրացնել և մոտենալ նրան։ Նա նաև դիմում է զինվորներին՝ ադրբեջաներենով և ասում է չհարվածել գերիներին։
Երիտասարդ գերին՝ Յուրի Ադամյանը հանում է սաղավարտը, բեռը և զինվորական բաճկոնը, այնուհետ բարձրացնում ձեռքերը և դուրս գալիս տեսանյութում երևացող կադրից։
Բենիկ Հակոբյանը ևս զինվորական բաճկոնով է, սակայն չի կարելի ասել, որ նա զինվորական էր։
Երկրորդ տեսանյութը ցույց է տալիս Ադամյանին և Հակոբյանին ենթադրաբար գնդակահարելու պահը։
Դատելով կադրերից՝ գերիների ձեռքերը կապված են։ Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են։
Հայ գերիները նստած են քարերին և դժվարությամբ են շարժվում։ Կադրի հետևում ձայնը հրամայում է «Նշան բռնել գլխին»․ լսվում են կրակոցներ, տղամարդկանց մարմիններն ընկնում են հողին։
BBC-ին հաստատել է, որ կադրի հետևում հրամաններ արձակող ձայնն ադրբեջաներենի կրող է տարածաշրջանային ակցենտով։ Դատելով հագուստներից, գերիները հայեր են, և՛ առաջին, և՛ երկրորդ տեսանյութերում նույն մարդիկ են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Ամենայն հավանականությամբ դրանից հետո տեսանյութը ջնջվել է տելեգրամյան ալիքից։
Նույն օրն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Ավելի ուշ հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:
BBC-ին ուսումնասիրել է տեսանյութն ու հաստատել, որ այն նկարահանված է Հադրութում՝ այս պատերազմի թեժ մարտերի վայրում։
Հավանաբար տեսանյութը նկարահանվել է հոկտեմբերի 9-15-ի հատվածում։
Ադրբեջանը հոկտեմբերի 9-ին հայտնել է, սակայն դրանից հետո հրապարակված կադրերը վկայում են, որ ադրբեջանական վերահսկողության տակ են միայն որոշ բարձունքներ և քաղաքի համար մարտերը շարունակվում են։
Հադրութից ադրբեջանցի զինծառայողների առաջին տեսանյութը հրապարակվել է միայն հոկտեմբերի 15-ին։ Հայ գերիների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է միայն հոկտեմբերի 15-ին։
Առաջին տեսանյութը նկարահանվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում է 4 շինություն, որոնք հեշտությամբ տեսնելի են արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցում քաղաքի հարավում:
Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են տեսանյութի վերաբերյալ վերլուծություն հրապարակել և ենթադրել, որ դրանք իրական են։ Հայ գերիների գերեվարման և գնդակահարության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ին։
Bellingcat-ի լրագրողները նաև գտել են հաստատումներ, այն մասին, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:
Ադրբեջանցի օգտատերերը կասկածով են վերաբերվել տեսանյութին, նշելով, որ այնտեղ բացակայում է արյունը։ Սակայն BBC-ին ռազմական փորձագետներն ասել են, որ վստահ են տեսանյութի իսկության մեջ։
BBC-ն ներկայացրել է նաև բրիտանացի զինվորական հետախույզ նախկին սպայի ձայնագրությունը։ Նա համաձայնել է մեկնաբանել տեսանյութը անանուն մնալու պայմանով, ելնելով անվտանգությունից։
«Դրանք իսկական փամփուշտներ են, և դա իսկական սպանություն է։ Դա վավերական է (գնդակահարության պահը), և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմականացված համարելու»,- ասել է փորձագետը։
BBC-ին հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով:
--00—ՄՀ