ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 24News
Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ին էլ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
--00--ԱՀ