ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերժ մնան Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պետքարտուղար Կլեման Բոնը:
«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և հրադադարի հաստատմանը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին՝ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է: Այժմ պետք է ապահովել, որ սկսվեն բանակցություններ երկու երկրների միջև, նաև հասնել նրան, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել ԼՂ հակամարտության կրակին, ինչն արվում է ներկայում»,- ասել է նա:
--00--ԱԹ