ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News
Երևանը ադրբեջանական հարձակումները զսպելու համար ՀԱՊԿ դաշնակիցների օգնությանը դիմելու բավարար հիմքեր ունի: Ինչպես հայտնում է Argumenti.ru-ն, այս կարծիքին է ՌԴ ԳՇ նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:
Նա նշել է, որ Հայաստանին օգնություն ստանալու իրավունք է տալիս Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը: Փորձագետի խոսքով` այս հակամարտությանը Մոսկվայի միջամտության դեպքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ԼՂ բանակի հետ երեք օրվա ընթացքում կարող են ոչնչացնել Ադրբեջանի զինված ուժերը:
--00--ԱԹ