ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահը և ԱԽ մշտական անդամները քննարկել են նաև Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը:
«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում` նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն` իր բոլոր դրսևորումներով»,- ասել է Պեսկովը:
--00--ԱԹ