ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կայքը:
«Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ