ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կան որոշակի մշակումներ, որ արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ներկայում խոսվում է հենց դրա մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Դեռ կան որոշ մշակումներ` ԼՂ հակամարտության լուծման հարցում, որ արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ներկայում խոսքն այդ մասին է»,- նշել է նա:
Ռուդենկոն ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման օգտին:
«Մենք միանշանակ ելնում ենք այն հանգամանքից, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Որոշումը պետք է լինի քաղաքական, համապարփակ, հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- ասել է նա:
ԱԳ փոխնախարարը նաև հայտնել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակով, առաջին հերթին` Մինսկի խմբի շրջանակներում: Որևէ այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով` Մոսկվան ընդհանուր առմամբ կգերադասեր, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցով շահարկումներ չլինեին:
--00--ԱԹ