ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) հստակ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։ РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը
Ըստ Նարիշկինի՝ ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ» ունի Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին Սիրիայից մարտի դաշտում զինյալների առկայության մասին։
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Միջին Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը։
--00—ՄՀ