ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի թվիթերյան գրառմանը, հայտում է, որ նա հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», ըստ որի՝ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ ահա Իրանի հետ հնարավոր է «ավելի լավ ապագա» կառուցել:
«Անկեղծ ուղերձ՝ մեր հարևաններին.
Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ:
Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- գրել է Զարիֆը:
--00—ԼՄ