ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի աշխատանքների մանրամասներն առանձին պայմանավորվածության առարկա են: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Կրեմլից տեղեկացնում են.
«Խոսքը ադրբեջանական տարածքում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին է: Դա Ադրբեջանում է, և այդ կենտրոնի տեղակայման մանրամասները արդեն առանձին պայմանավորվածության առարկա են»:
--00--ԱԹ