ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
«Բարև ձեզ հարգելիներս , ներեցեք, որ ձեր և անձնական նամակներին և հրապարակավ գրառումներին չեմ պատասխանել , որովհետև նոր եմ տուն հասել և դեռ չեմ հասցրել անգամ ամբողջի հետ ծանոթանալ , բայց շտապեմ տեղեկացնել , որ տանը նստած չեմ եղել և ոչ էլ թաքնվել եմ մարդկանցից, քանի որ դա իմ ոճը չէ , այլ գործել եմ , գործում եմ և պետք է գործեմ։
Այսօր ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ (թույլ տվեք չբացել փակագծեր) , որպեսզի հասկանամ ստեղծված իրավիճակից անցնում դուրս գալու մեր ճանապարհը ։ Կարծու եմ բոլորս գիտակցում ենք , որ մենք ունենք Արցախում զորքի անվտանգության հարցի լուծման խնդիր , ինչպես նաև արցախցիների անվտանգության խնդիր և մեր ամեն մի չկշռադատված ու հուզական քայլերը կարող են այդ անվտանգությունը չեզոքացնել։
Ուստի խնդրում եմ ժամանակից շուտ թե կոշտ , թե մեղմ գնահատականներ մի տվեք քայլերիս , որովհետև դրանք ձեզ հայտնի չեն ։ Շատ լավ հասկանում եմ, որ շատերդ ունեք մեծ կամ չնչին սպասումներ , որի համար շնորհակալ եմ , բայց այդ սպասումների թեկուզ փոքր քայլով արդարացնելու համար ես չեմ կարող վտանգել հազարավոր մարդկանց։
Ես շարունակելու եմ գործել ինչպես դա արել եմ մինչև մանդատ ստանալս և մանդատ ստանալուց հետո ։
Վաղը նույնպես մի քանի հանդիպումներ ունեմ , կոնկրետ մասնագետների հետ , որպեսզի հասկանամ խնդրի հնարավոր անցնցում լուծումների մասին։
Ինչ վերաբերում է կոչին , որ գնամ ԱԺ և մասնակցեմ նիստին , ապա ասեմ , որ միայն իմ գնալը հարց չի լուծում և պետք է շատերիս գնալը , որը վստահեցնում եմ կլինի ։ Գիտեմ , որ հիմա նույնպես պետք է այս գրառման տակ ինձ համար ոչ պատվաբեր գնահատումներ գրեք , բայց հասկանալով գերհուզական վիճակը, չեմ նեղանա, միայն պարտավոր եմ տեղեկացնել , որ հարմարվողականություն չեմ ցուցաբերում և ոչ էլ անմտածվա քայլի եմ գնալու ճնշումներին, պահանջներին, հորդորներին և խնդրանքներին տեղիք տալով ։
Այս պահին այսքանը և կրկնեմ հորդորս , որ բանակի նկատմամբ պետք է ունենանք պատասխանատվություն և թեև մի շարք խութերին , մեր կանոնավոր բանակը և կամավորների մի մեծ մասը գործել է պրոֆեսիոնալ և պայքարել մի քանի անգան իրենից շատ և տարբեր ուղղվածություն խմբերի հետ ։
Չեմ տրվելու ոչ մի քաղաքական ճնումների և նաև խնդրանքս է քաղաքական ուժերին ինձ կոչ չանել իրենց օրակարգով շարժվել ։ Ես ունեմ հստակ գիտակցում և պատասխանատվություն ստեղծված իրավիճակից անցնցում ելքերի ճանապարհները գնելու , որից ամենաշահողը պետք է լինի հայ ժողովուրդը. Արցախը և Հայաստաը ։
Հույս ունեմ , որ այդ ճանապարհները կան և կգտնենք , և կօգտվենք։
Հարգանքով ձեր Սոֆյա»։
--00—ՄՀ