ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ տարածել՝ տեղեկացնելով, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն, մինչդեռ ինքը իր ջոկատով շարունակում է պահել այն դիրքը, որը վստահված է եղել իրեն:
«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտները սողոսկեին մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեքպում:
Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա քնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է Աննա Հակոբյանը:
Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջին անելիքը վերադառնալուց հետո ջոկատը համալրելն է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստավծություն ձեռք բերելը սահմանը պաշտպանելու համար:
--00—ԼՄ