ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Մեծ Բրիտանիան ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին, ինչպես հայտնում է Vestikavkaza-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Բրիտանական պատվիրակության տեղակալ Նիկոլա Մյուրեյը:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,- ասել է նա:
Մյուրեյը հույս է հայտնել, որ այս համաձայնության շնորհիվ մարդկային կյանքեր կպահպանվեն, և կողմերը կմոտենան համապարփակ կարգավորմանը:
Նա նաև կողմերին կոչ է արել ուշադրությունը առաջին հերթին կենտրոնացնել հումանիտար իրավիճակի բարելավմանը, այդ թվում` ՄԱԿ-ի ԳՀԳ-ին ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անխոչընդոտ հասանելիության ու խաղաղ բնակչությանն օգնելու հնարավորություն տալ:
Մյուրեյը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Երևանի ու Բաքվի միջև իրենց միջնորդական դերակատարման հարցում: Նա կողմերին կոչ է արել սերտորեն համագործակցված աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամուր կարգավորման հասնելու համար:
--00--ԱԹ