ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին:
«Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց:
Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:
Զորի՛կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:
Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:
Իսկ հիմա մի՛ կանգնիր, ապաշխարի՛ր, գնա՛ Ազատության հրապարակ, գնա՛, պատմի՛ր դավաճանի արարքների մասին:
Պատմի՛ր, որ ներվես:
Պատմի՛ր, որ քեզ կարողանանք օգնել:
Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:
Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողմից»,-գրել է նախկին դեսպանը:
--00—ԼՄ